Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ

Հնարավո՞ր է վերադարձնել անքնության հետևանքները. news.am

Հնարավո՞ր է վերադարձնել անքնության հետևանքները. news.am

Ժամանակակից աշխարհի շատ մարդիկ աշխատում են մինչեւ ուշ գիշեր, իսկ ազատ երեկոները նվիրում հեռուստացույց դիտելուն, ընկերների հետ հանդիպելուն, բայց ոչ քնին: Նրանցից շատերը մտածում են, որ կկարողանան քունը «հետ բերել» հանգստյան օրերին: Բայց հնարավո՞ր է դա: Այդ հարցը փորձել են պարզաբանել Քլիվլենդի կլինիկայի մասնագետները:   

Վերջերս իրականացված հետաքրքրաշարժ հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ մարդիկ, իրոք, կարող են «հետ բերել» քունը եւ հետ շրջել օրգանիզմի վրա քնատութան բացասական ազդեցությունը: Դրա համար նրանց անհրաժեշտ է լավ քնել հանգստյան օրերին, գոնե` շաբաթը  2 օր:

Այս հետազոտության շրջանակում 19 երիտասարդ տղամարդ առաջին 4 օրը նորմալ է քնել` օրական 8.5 ժամ: Հետո 4 օրվա ընթացքում նրանք քնել են ընդամենը 4-4.5 ժամ, ինչից հետո երկու օր քնել են 9.7-ական ժամ: Գնահատելով նրանց առողջական վիճակը` մասնագետները նկատել են, որ քիչ քնելուց հետո նրանց մոտ դիաբետի զարգացման ռիսկը էականորեն բարձրանում էր (16 տոկոս), սակայն հանգստյան օրերին նորմալ քնից հետո օրգանիզմը վերականգնվում էր:

Սակայն չի կարելի ասել, թե այդպես է տեղի ունենում բոլորի մոտ, զգուշացնում է քնի մասնագետ Հարնիտ Վալիան Քլիվլենդի կլինիկայից: Որոշ մարդկանց համար քիչ քնելու հետեւանքները կարող են անշրջելի լինել: Եթե չեք ուզում բախվել դիաբետի կամ  նյութափոխանակային այլ խանգարումների հետ, անհրաժեշտ է միշտ նորմալ քնել, ոչ թե միայն հանգստյան օրերին, խորհուրդ է տալիս բժիշկը:
 
Նրա խոսքով, քիչ քնելը ո՛չ միայն մարդուն թոշնած ու անուշադիր է դարձնում, այլեւ հանգեցնում է հիշողության հետ կապված խնդիրների, բարձրացնում է հորմոնների եւ նյարդային համակարգի հետ կապված խնդիրների ռիսկը: Այդ ամենը բացասաբար է ազդում մարդու առողջական վիճակի վրա:

Մասնագետի խոսքով, նորմալ քունը նույնքան կարեւոր է, որքան ֆիզիկական ակտիվությունը եւ ճիշտ սնունդը: Եվ, եթե մարդը հոգ է տանում իր առողջությանը, պիտի ջանա, ինչպես հարկն է, քնել` չհուսալով, թե հնարավոր կլինի հանգստյան օրերին լրացնել դա:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ